Սերժ Սարգսյանը Վրաստան կայցելի. EADaily

EADaily-ն հայտնել է, որ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 16-ին կայցելի Վրաստան: Պաշտոնական տեղեկություն Սերժ Սարգսյանի Վրաստան կատարելիք այցի մասին դեռեւս չկա:

Հատկանշական է, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան ծրագրվում էր դեկտեմբերի 1-ին։ Այցի մասին նոյեմբերի 30-ին տեղեկություն էին տարածել հայաստանյան լրատվամիջոցները, սակայն ժամեր անց հայտնի դարձավ, որ Վրաստանի վարչապետի այցը չի կայանա: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստանի Հանրապետություն հետաձգվել էր Վրաստանի խորհրդարանի կողմից կառավարության նորացված կազմի հանդեպ վստահություն հայտնելու հետ կապված։

Թողնել պատասխան