Սեւ ծովում գտնվել է 25-ամյա տղամարդու դին

Փրկարարական ծառայության աշխատակիցները հուլիսի 7-ին Աջարիայում, ծովափնյա Գոնիո գյուղում գտել են ծովում անհետացած 25-ամյա տղամարդու դին:

Տղամարդու փնտրման աշխատանքները տևել են 2 օր:

Զուգահեռաբար շաունակվում են 45-ամյա տղամարդու  փնտրման աշխատանքները, որը ծով է մտել հուլիսի 3-ին, Բաթումիում:

Փաստի վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, ինչը ենթադրում է ինքնասպանության հասցնելը:

Թողնել պատասխան