Սիրիայում  Վրաստանի  ևս մեկ  քաղաքացի է  մահացել

Սիրիայում Վրաստանի եվս  մեկ քաղաքացի է մահացել:  «newsgeorgia»-ի փոխանցմամբ,   Պանկիսի կիրճի Դումասթուրի գյուղի  21- ամյա  բնակիչ Սուլթան Գումաշվիլին 2013թ. Սիրիա էր տեղափոխվել հոր հետ: Պանկիսի կիրճից լրատվամիջոցի հետ զրույցում  հաստատել են, որ նա անդամագրվել էր  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

«Երբ  ես այդ մասին լսեցի, զանգահարեցի գյուղ,  որտեղից հաստատեցին նրա մահվան լուրը» — ասել է կիրճի Ախմետա քաղաքային խորհրդի ղեկավարի տեղակալ Մաթե Քավթարաշվիլին:

newsgeorgia-ն տեղեկացնում է, Սուլթանը  18 տարեկանում է հոր` Ադամ Գումաշվիլիի հետ  Թուքիայով անցել  Սիրիա: Նա Պանկիսիում հայտնի գրող Սուլեյման Գումաշվիլիի  թոռն է: Այս  պահին գյուղում բնակվում է Սուլթանի մայրը: Նշվում է, որ Սիրայում   ծննունդով Վրաստանից արդեն 5-րդ կիստ-չեչենն է զոհվում:

«Կախեթի» տեղեկատվական կենտրոնի տվյալներով` ընդհանուր առմամբ Սիրիայում  զոհվել է Վրաստանի 21 քաղաքացի:

Թողնել պատասխան