Սուխումիում ավարտվել է ընդդիմության հանրահավաքը

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում ընդդիմադիր ուժերի կազմակերպած հանրահավաքն ավարտվել է:

Ընդդիմության առաջնորդները հանդիպել են Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ: Մի քանի ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո պարզ է դարձել, որ ընդդիմության երկու առաջնորդները ստացել են  փոխվարչապետի և գլխավոր դատախազի պաշտոնները: Որոշ ընդդիմադդիրներ էլ  պաշտոն են ստացել Սահմանադրական դատարանում և ԿԸՀ-ում:

Միևնույն ժամանակ, համաձայանություն է ձեռք բերվել, որ  մոտ ապագայում պետք է օրինագիծ մշակվի, որով նախագահը չի կարող առանց խորհրդարանի համաձայնության վարչապետ նշանակել:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր ուժերի լայնածավալ հանրահավաքը Սուխումիում սկսվել  էր երեկ՝ դեկտեմբերի 15-ին: Նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ դռնփակ հանդիպումից հետո ընդդիմության առաջնորդները շնորհակալություն են հայտնել իրենց աջակիցներին և ցրել ցույցը:

Ընդդիմության կազմակերպած հանրահավաքը պահանջում էր  Ռաուլ Խաջիմբայի հրաժարականն ու արտահերթ ընտրություններ: Խաջիմբան, սակայն, հրաժարվում էր այդ պահանջներից՝ ասելով. «Այդ պահանջներից բացի, հնարավոր է ամեն ինչ․․․»:

Տեղեկացնենք, որ մինչ հանրահավաքը Խաջիմբան հանդիպել  էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ըստ տեղեկատվության, հանդիպման գլխավոր թեման Վրաստանի կողմից  չվերահսկվող Աբխազիայում ստեղծված քաղաքական իրավիճակն է եղել:  Այդ ժամանակ Պուտինը հայտարարել էր. «Եթե Աբխազիայում  ներքին քաղաքական գործընթացները բարդանան, ապա դա կխանգարի երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը»: Տեղեկացնում է «Netgazeti.ge» պարբերականը:

Թողնել պատասխան