Սուր դեբատներ Վրաստանի խորհրդարանում

Գազպրոմի հետ կապված Միացյալ ազգային շարժման բանաձեւը խորհրդարանական մեծամասնությունը անուշադրության է մատնել, տեղեկացնում է Ռուսթավի 2 լրատվականը:  Ընդդիմությունը պահանջում է Ռուսաստանի պետական ընկերության հետ կնքված համաձայնագրի պայմանների հրապարակում, ինչպես նաեւ Էներգետիկայի նախարար Կախի Կալաձեի հետ խորհրդարանում հանդիպում կազմակերպել։

Ռոման Գոցիրիձեի համոզմամբ, վրացական կողմն այս գործընթացում մի քանի միլիոն լարիի կորուստ է ունենալու, ինչը` տարեցտարի ավելանալու:

Խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի փետրվարի 20-ի նիստը, մեծամասնության եւ փոքրամասնության ներկայացուցիչների միջեւ սուր բանավեճերով է ընթացել:

«Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամ Գիգա Բոկերիան հիշել է Կախա Կալաձեի եւ Գիորգի Կվիրիկաշվիլիի հակասական հայտարարությունները, որոնց համաձայն ներկա կառավարությունը, ռուսական կողմի բոլոր պահանջներն իրականացնում է: Ի պատասխան, մեծամասնությունը ՄԱՇ-ին մեղադրել է նախորդ կառավարության կողմից սխալ էներգետիկ քաղաքականություն վարելու մեջ: Խորհրդարանի «Վրացական երազանք- կանաչներ» խմբակցության ղեկավար Գիորգի Գաչեչիլաձեն հայտարարել է, որ մինչեւ 2012թ. կառավարությունը Գազպրոմի հետ ջերմ հարաբերությունների մեջ էր:

«Շարժում հանուն ազատության- Եվրոպական Վրաստան»-ի անդամ Գիորգի Կանդելակին նիստի ընթացքում հայտարարել է, որ մեծամասնության անդամները իրենց պետք է վիրավորված զգան, քանզի Էներգետիկայի նախարարը այս հարցը քննարկելու համար չի ցանկանում խորհրդարան գնալ:

Թողնել պատասխան