«Սպասենք հետաքննությանը». Վարչապետը` Մուխթարլիի գործի մասին

Գիորգի Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործին:

«Լրագրող Մուխթարլիի գործի վերաբերյալ նախնական եզրակացություններ անելը ճիշտ չէ: Հետաքննությունը շարունակվում է։ Մենք պետք է սպասենք, որ պատկան մարմինները տան հարցերի պատասխանները»,- հայտարարել է վարչապետը:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին անհետացել էր Թբիլիսիում և հայտնվել Բաքվի բանտերից մեկում: Նա մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու մեջ: Սակայն, Մուխթարլին պնդում է, որ իրեն առևանգել են և տեղափոխել Ադրբեջան: Նրա խոսքերով, իրեն առևանգողները եղել են ոստիկանական համազգեստով:

Ի դեպ,  օրեր առաջ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության կողմից ձեռք բերված տեսաձայնագրություններից երևում է, որ այն տարածքում, որտեղ ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել Մուխթարլիի առևանգումը, տեսախցիկների ձայնագրությունները կեղծվել են:

Թողնել պատասխան