Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը կպարզեցվի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության կադրային և կառուցվածքային փոփոխությունների հետ կապված հատուկ ասուլիսի ընթացքում տեղեկացրել է, որ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը կպարզեցվի:

Մասնավորապես՝ սպորտի բաժինը կմիացվի մշակույթի նախարարությանը, իսկ երիտասարդության հարցերով բաժինը կմտնի կրթության նախարարության կազմի մեջ: Վարչապետը տեղեկացրել է, որ մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Միխայիլ Գիորգաձեն.

«Միացված նախարարության ղեկավարումը ավելի շատ հնարավորություններ կտա, կինտեգրի կրթության բարեփոխումներում, իսկ սպորտի ինտեգրումը մշակույթի հետ նոր հնարավորություններ կստեղծի այս ոլորտների համար և կապահովի ավելի արդյունավետ կառավարում»,- վստահ է Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան