Ստիվեն Սիգալը ՌԴ քաղաքացիություն կստանա

Ստիվեն Սիգալը ՌԴ քաղաքացի Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, հոլիվուդյան դերասան եւ պրոդյուսեր Ստիվեն Սիգալին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել: Ստիվեն Սիգալը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մասին առաջին անգամ ցանկություն է հայտնել Սախալինում հյուրընկալվելու ժամանակ: Դերասանն ասել էր, թե Սախալինում բիզնեսի լավ հեռանկար է տեսնում և հնարավոր է հետագայում ընդունի Ռուսաստանի քաղաքացիություն: Հատկանշական է, որ Սիգալը մինչ այս մի քանի անգամ դիմել է ՌԴ քաղաքացիության: «Ֆրոնտնյուս» լրատվականի փոխանցմամբ, դերասանն իրեն Պուտինի ընկերն է համարում, ինչպես նաեւ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը սկսելու մեջ մեղադրում է Վրաստանին:

Թողնել պատասխան