Սփյուռքի նախարարության նվիրատվությունը Բաթումիի հայկական կենտրոնին

ՀՀ սփյուռքի նախարարությունը Բաթումիի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնին օգնություն է տրամադրել: Նախարարության կողմից կենտրոնին են հատկացվել տեսա-լսողական սարքավորումներ, բարձրախոսներ, համակարգիչ, տպիչ և տեխնիկական այլ միջոցներ: Օգնությունը փոխանցել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Վերջինս այցելել է Բաթումի և Սբ. Փրկիչ եկեղեցում մասնակցել եկեղեցական արարողությունների: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ: Ինչպես գրում է «armenianchurch.ge» կայքը՝ նախարարը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում վիրահայ համայնքի երիտասարդության կրթա-մշակութային հարցերը:

Վիրահայոց թեմի Բաթումի Ալ. Մանթաշովի անվան կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի տարածքը ձեռք է բերվել ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, վերանորոգման աշխատանքները կատարվել են Ջինիշյան հիմնադրամի հովանավորությամբ, իսկ ներքին հարդարումը և գույքը Վրաստանի կառավարության տրամադրված միջոցներով և համայնքի աջակցությամբ:

Թողնել պատասխան