Ս. Զուրաբիշվիլի. «Վրացական երազանքի քայլը նախադեպ կարող է դառնալ»

Թբիլիսիի Մթածմինդա շրջանի ընտրատարածքից   մեծամասնական  ընտրակարգով  իր թեկնածությունն առաջադրած   Վրաստանի նախկին արտգործնախարար  Սալոմե Զուրաբիշվիլին «Վրացական երազանքի» քայլը անսպասելի չի համարում:

Հիշեցնենք, որ «Վրացական երազանքը»  հայտարարել էր, որ չի առաջադրել  Զուրաբիշվիլիի թեկնածութունը, սակայն աջակցում է նրան: Իսկ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կարևորել է  Վրաստանի օրենսդիր  մարմնում Զուրաբիշվիլիի ներկայությունը:

Սալոմե  Զուրաբիշվիլին ֆեյբուքի իր էջում գրել է. «անկեղծ չեմ լինի, եթե ասեմ` չէի սպասում, որ Վրացական երազանքն այդպես կվարվեր. նման հույս ունենալով եմ իմ ծրագրերի մասին  հայտնել  վարչապետին:  Նրա  հայտարարությունն ինձ  շատ ուրախացրեց:  Կարծում եմ, որ այս որոշումը Վրաստանի քաղաքական կյանքում  նախադեպ  կարող է դառնալ»,- գրել է Սալոմե  Զուրաբիշվիլին:

Նա նաև ասել է, որ որոշման պատճառը ոչ թե ինքն է կամ իր անցյալը, այլ արտագաղթը:

«Կարծում եմ այս քայլը պայմանավորված  է  արտագաղթի  կասեցմամբ»,-գրել է Վրաստանի նախկին արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ  Ֆրանսիայում  ծնված  Զուրաբիշվիլին Վրաստան էր  վերադարձել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշիլիի հրավերով, 2004-2005 թվականներին  ղեկավարել  է երկրի Արտաքին գործերի նախարարությունը, այնուհետև ընդդիմության շարքերում էր:  Իսկ  բոլորովին վերջերս աշխատում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  Իրանի դեմ պատժամիջոցների հանձնաժողովում։

Թողնել պատասխան