Մեվլութ Չավուշօղլու. Ռուսական մամուլը կառավարվում է հայերի կողմից

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ  Չավուշօղլիուն  պնդում է, որ ռուսական մամուլը կառավարվում է հայերի կողմից, իսկ գերմանականը` անկախ չէ:

«TRT Haber»  հեռուստաընկերությանը տված  հարցազրույցում Չավուշօղլուն նշել է, որ  ռուսական մեդիա տարածքը կառավարող հայերը ամեն կերպ փորձում են  Ռուսաստանի բնակչությանը «թունավորել» հակաթուրքական տրամադրությամբ. «Նրանք ուզում  են լարել ռուս- թուրքական  հարաբերությունները, բայց ինչպես երևում է, որևէ հաջողության չեն հասնում»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբարեություններում տարաձայնություններ եղան  2015 թվականի նոյեմբերի 24- ին, երբ թուրք-սիրիական սահմանին խոցվեց ռուսական ինքաթիռը: Այս առիթով Չավուշօղլուն հարցազրույցում ասել է, որ ռուսական մամուլը տեղեկացնում է` ռուսական ինքնաթիռը ոչնչացվել է Ռուսաստանի տարածքում:

Ներկայացնելով գերմանական թերթերի օրինակները, որտեղ քննադատական հոդվածներ կան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասին` Չավուշօղլուն  ասել է. Սա ապացուցում է, որ գերմանական ԶԼՄ-ները անկախ չեն:

«Գերմանական ոչ մի ԶԼՄ անկախ չէ, հակառակ դեպքում ինչպես կարող են  տարբեր լրատվամիջոցներ  հրապարակեն միայն  Էրդողանին  դեմ  հոդվածներ»:

Չավուշօղլուն հավելել է, որ Գերմանիայում ամեն ինչ համակարգված է: Նա օրեր առաջ Գերմանիայի Բունդեսթագի կողմից` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը նույնպես համարել է  այդ համակարգված մոտեցման արդյունք:

Հիշեցնենք, որ  հունիսի 2-ին Թուրքիան` Գերմանիայում իր դեսպանին հետ էր կանչել, բանաձևի  ընդունումից հետո: Տեղեկացնում է http://www.hurriyetdailynews.com/

Թողնել պատասխան