Կվիրիկաշվիլին գոհ է սահմանադրական հանձնաժողովի աշխատանքից

Մենք՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրականությունն ու գոյություն ունեցող պահանջները, պետք է Սահմանադրությունը մեկընդմիշտ համապատասխանեցնենք միջազգային չափանիշներին:

Այս մասին Վրաստանի կառավարության հունվարի 24-ի նիստում հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին՝ նշելով, որ Սահամադրության փոփոխությունների առաջարկը ողջունվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Կվիրիկաշվիլին ընդգծել է, որ Վրաստանում առաջին անգամ է, երբ երկրի Մայր օրենքի բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկված են հանրության լայն շրջանակների ներկայացուցիչներ:

«Պետք է նշել, որ սահմանադրության բարփոխումների հարցով ձևավորված նախկին հանձանաժողովներում այսպիսի լայն ներգրավվածություն չի եղել: Այսօր հարցի շուրջ աշխատում են փորձագետներ, միջազգային ու տեղական ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք: Ուրախալի է այն փաստը, որ շուտով կունենանք մի Սահմանադրություն, որն ընդունված կլինի հասարակության լայն շրջանակների անմիջական մասնակցության ու համաձայնության արդյունքում»:

Թողնել պատասխան