Վանո Մերաբիշվլին ներում չի ստանա

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի խոսքերով` այն, որ Մարդու իավուքների եվրոպական դատարանը գտել է, որ երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի իրավունքները բանտախցում ոտնահարվել են, չի նշանակում, թե նախագահը պետք է նրան ներում շնորհի: Ըստ նախագահի` երկրի երկու ազդեցիկ կուսակցությունները հասարակությանն առաջարկում են միանգամայն հետաքրքիր քաղաքական իրողություն. Այս տարի հիմնական քաղաքական ուժերը` Վրացական երազանքը և Միացյալ ազգային շարժումը, խոսում են այն մասին, որ Մերաբիշվլին զոհ է: Նրանք քաղական երկխոսություն են ուզում, որ մենք սա քննարկենք: Չորս տարի առաջ ոչ ոք չէր կարող այսպիսի իրավիճակ ենթադրել: Ստրասբուրգի դատարանը ասում է, որ Մերաբիշվիլիի իրավունքները խախտվել են: Այս դեպքում պետք է հետաքննել և պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ում մեղքով դա տեղի է ունեցել: Սա մի բան է, ներումը` մեկ այլ բան:Եթե չորակավորված իրավապահը կամ էլի ինչ-որ մեկը խախտել են Մերաբիշվիլիի իրավունքները, նշանակում է նա մեղավոր չէ՞   հարց է տալիս նախագահը:

Թողնել պատասխան