Վարշավյան վեհաժողովին ընդառաջ քննարկումներ

Վրաստանը մեծ սպասելիքներ ունի հուլիսի 8-9-ը  Վարշավայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից:  Այս մասին  բարձրաձայնվել է հունիսի 22-ին Թբիլիսիի « Radisson Blu Iveria»  հյուրանոցում կազմակերպված  «ՆԱՏՕ-ի Վարշավայի վեհաժողով. `մարտահրավերներ և սպասելիքներ»  խորագրով գիտաժողովում: Միջոցառումը  նպատակ ունի  Վրաստանի  կառավարության, երկրում  հավատարմագրված  դիվանագետներին, միջազգային կազմակերպություններին  ու փորձագետներին ներգրավվել  վարշավյան  գագաթաժողովի  օրակարգային  հարցերի քննարկմանը:

Վրաստանի պ աշտպանության նաախարար Թինաթին Խիդաշելին լրագրողների հետ ճեպազրույցում Վրաստանի համար կարևորեց  գագաթաժողովի օրակարգում ընդգրկված երկու հարց. «Ինչպես հայտնի  է Վարշավայի համաժողովում ՆԱՏՕ-ն ընդլայնվում է: Մյուս կարևոր հարցը վերաբերում է Եվրոպայի արևելյան հարևանության երկրների անվտանգության նոր քաղաքականության մշակմանը: Այս հարցում մեզ  համար մեծ նշանակություն ունի ՆԱՏՕ- ի հզորացումը Սև ծովում, ինչը կնշանակի Վրաստանի անվտանգության մակարդակի բարձրացում:  Մեր պահանջներից մեկն այն է, որ ՆԱՏՕ-ի ռազմական նավերը կանոնավոր կերպով   այցեր կատարեն Վրաստան: Այլ կերպ ասած`  Վրաստանի  նավահանգիստները պետք է ընկալվեն  որպես ՆԱՏՕ- ի անդամ երկրների նավահանգիստներ»:

Ինչ վերաբերում է  ՆԱՏՕ-ի   անդամակցության  գործողությունների  ծրագրին    (MAP- Membership Action Plan ) Խիդաշելին նշեց, որ Վրաստանը  դրա կարիքն արդեն  չունի` պարզաբանելով, որ  այն այլևս փուլ չէ  անդամակցության հասնելու համար:

«Վարշավայի գագաթաժողվին  մենք կստանանք մեզ համար շատ կարևոր ճանաչում, ինչի կարիքը  ունենք` անդամակցության ճանապարհին հաջողություններ գրանցելու հարցում: Մենք անդամ երկրներից կստանանք ինչպես գործնական,  այնպես էլ քաղաքական բնույթի աջակցություն , ինչը կնպաստի անվտանգության ամրապնդմանը մեր երկրում»,-նշեց  Եվրաինտեգրման հարցերով նախարար  Դավիթ Բաքրաձեն:

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Վասիլ Սիխարուլեձեն ընդգծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու նապտակով անհրաժեշտ է ամրապնդել երկրի  պաշտպանունակությունը.

«Վարշավայի վեհաժողովը 2016 թ.Եվրոպայի անվտանգության համար կարևոր նշանակության հանդիպում է: Սա Ուելսի համաժողովի շարունակությունը կարելի է համարել: Ակնհայտ է, որ Եվրոպայի անվտանգության ամենամեծ սպառնալիքը Ռուսաստանն ու նրա վարած արտաքին քաղաքականությունն է: Այդ պատճառով ՆԱՏՕ -ն գործում է երկու  հիմնական ուղղություններով: Առաջին հերթին այն փորձում է պահպանել անվտանգության  երաշխիքների ամրապնդումն ադամ երկրների միջև, իսկ երկրորդը վերաբերում է  ոչ անդամ պետություններին և ՆԱՏՕ-ի կողմից նրանց  պաշտապանությանը: Մեր ռազմավարական նպատակը ՆԱՏՕ-ին անդամակցելն է և  այդ նպատակին հասնելու համար մեր այսօրվա անելիքներից մեկը  պաշտպանունակության   մակարդակի  բարձրացումն է»:

Ինչ վերաբերում է   Սև ծովում անվտանգության մակարդակի բարձրացմանը, նախկին նախարարը հրաժարվեց որևէ մեկնաբանություն անել և առաջարկեց սպասել իրադարձությունների զարգացմանը:

Վրաստանի Ռազմավարության և միջազգային հարաբերությունների հետազոտտության հիմնադրամի ավագ փորձագետ Նոդար Խարշիլաձեն էլ  նշեց.  «Քաղաքական տեսանկյունից մեծ առաջընթաց չենք ունենա.  խոսքը գնում է 2 նոր փաթեթների մասին: Առաջինն այն է, որ հնարավոր է  համագործակցության հավելյալ հնարավորություններ տրվեն, ինչը Վրաստանին  ավելի կմոտեցնի Հյուսիսատլանտյան դաշինքին: Երկրորդ փաթեթը նոր նախաձեռնությունն է, որը կապված է ՆԱՏՕ-ի աջակցությամբ Սև ծովում անվտանգության ավելացմանը:  Առայժմ պարզ չէ` ինչպիսին կլինի ՆԱՏՕ-ի ներկայությունը Սև ծովում. կլինի դա մշտական, թե կկրի ժամանակավոր վերահսկողության  բնույթ»: 

Թողնել պատասխան