Վարորդական իրավունքի 100 բալանոց համակարգը ուժի մեջ կմտնի մինչեւ տարեվերջ

Վրաստանում վարորդական իրավունքի վկայականի 100 բալանոց համակարգը ուժի մեջ կմտնի մինչեւ տարեվերջ: Խորհրդարանը` Ճանապարհային տեղաշարժի մասին օրենքում ծրագրված փոփոխություններին է անդրադարձել: Ինչպես «Ինտերպրեսնյուս» լրատվականին է փոխանցել խորհրդարանական մեծամասնության առաջնորդներից Արչիլ Թալակվաձեն, օրենսդրական փոփոխություններն ընդունելը ենթադրում է 100-բալանոց  համակարգի ներդրում: Մեծ հավանականությամբ, սա տեղի կունենա խորհրդարանի գարնանային նստաշրջանի ընթացքում: Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հավանաբար մինչեւ տարեվերջ:

«Այլ փոփոխությունների հետ մեկտեղ ծրագրվում է ընդունել բալային համակարգ, ըստ որի այն անձինք որոնք կտուգանվեն ճանապարհային ոստիկանության կողմից` կզրկվեն բալերից: 100-բանալոց սահմանին հասնելու դեպքում, կզրկվեն վարորդական իրավունքներից: Այս համակարգի շնորհիվ այն վարորդները, ովքեր ի վիճակի են վճարել տուգանքը, լրացուցիչ պատասխանատվության կենթարկվեն»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Թալակվաձեն նաեւ նշել է, որ կխստացվեն այն խախտումների մոնիտորինգը, որոնք հաճախ վթարների պատճառ են դառնում:

Թողնել պատասխան