Վարորդներին կհետևեն Թբիլիսիի բոլոր տեսախցիկները

Վրաստանի խորհրդարանն ուսումնասիրում է Ոստիկանության մասին օրենքը, որի համաձայն Ոստիկանությունը տուգանք նշանակելու նպատակով իրավունք կստանա օգտագործել նույնսիկ շինությունների վրա տեղադրված,

kameraայդ թվում նաև մասնավոր տեսախցիկների արձանագրած տեսանյութերը: Մինչ այսօր տուգանքերն արձանագրվում էին միայն ճանապարհներին տեղադրված տեսախցիկների ձայնագրությունների հիման վրա:
Օրենքը ուժի մեջ կմտնի 2016-ի հունվարի մեկից:
Վրաստանում կհայտնվեն նաև գաղտնի արագաչափեր և տեսախցիկներ, ինչպես նաև գաղտնի ճանապարհային ոստիկանություն: Այսինքն ՝ ֆոտո և վիդեո տեխնիկական սարքերով ու արագաչափերով հագեցած մեքենաները կերթևեկեն առանց հատուկ նշանների:

Թողնել պատասխան