Վարչապետը խորհրդարանից կխնդրի թմրանյութերի քաղաքականության մեղմացում

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արձագանքել է ձերբակալված ռեփերների աջակցության ակցիաներին: 
«Փաստ է,  որ օրենսդրությունը թմրանյութերի քաղաքականության տեսանկյունից չափազանց խիստ է և ազատականացման կարիք ունի: Այդ պատճառով ես դիմում եմ խորհրդարանին՝ այս հարցի շուրջ աշխատանքն արագացնելու խնդրանքով, որպեսզի  գոնե  աշնանային նստաշրջանին ընդունվեն փոփոխված, մարդասեր և եվրոպական չափանիշներին համապատասխան օրենք»- ասել է Կվիրիկաշվիլին: Վարչապետն առանձին դիմել է երիտասարդությանը՝ խոստանալով, որ Վրաստանում ոչ ոք չի տուժի ազատ արտահայտվելու համար:

«Մեր կառավարության ցանկացած քայլ և որոշում ուղղված է նրան, որ ձեզ համար ստեղծվի ազատ և քաղաքակիրթ միջավայր: Ոչ մի երիտասարդ, մեր երկրի ոչ մի քաղաքացի չի պատժվել ազատ կամքի արտահայտման համար և ապագայում ևս մեր հասարակությունում նման վտանգ չի առաջանա»:  Վարչապետը նշել է, որ դատախազությունն արդեն ուսումնասիրում է ռեփերների ձերբակալության հանգամանքները:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին հայտնի էր դարձել, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը նախնական կալանքի է դատապարտել «Birja Mafia»-ի  երկու ադամներին: Երիտասարդների ձերբակալությունը հանրային մեծ ալիք է առաջացրել: Թբիլիսիում նախօրեին վերջին ժամանակների թերևս ամենամեծ բողոքի ակցիան է անցկացվել:

Թողնել պատասխան