Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հարցազրույց է տվել չինական առաջատար հեռուստաընկերությանը

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հարցազրույց է տվել չինական «CCTV»  հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է Չինանստանի հետ ազատ առևտրին:

Վարչապետն ասել է, որ Վրաստանը ենթակառուցվածքների նորացման հսկայածավալ ծրագրեր ունի, որոնք իրականացնելու դեպքում կմեծանա երկրի մրցակցայնությունը: Նա նաև հայտարարել է, որ Չինաստանի նախագահի առաջարկած` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը ծրագրում ընդգրկված երկրներին նոր հնարավորություններ է տալիս:

Վարչապետը վստահ է, որ Վրաստանը կարող է դառնալ առևտրի կենտրոն, նպաստել Եվրոպայի և Ասիայի երկրների առևտրային հարաբերությունների զարգացմանը: Խոսելով կոնկրետ Չինաստանի հետ ազատ առևտրի մասին` վարչապետը հույս է հայտնել, որ նոր ձեռք բերված համաձայնությունը ավելի է մեծացնելու օտարերկյա ներդրողների հետաքրքրությունը:

Թողնել պատասխան