Վարչապետ Կվիրիկաշվիլին կմասնակցի Մյունխենի անտանգության կոնֆերանսին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մասնակցելու է Մյունխենի անվտանգության 53-րդ կոնֆերանսին, որը տեղի կունենա փետրվարի 17-19: Կառավարության աշխատակազմի մամլո ծառայության տեղեկատվությամբ, այս տարի կոնֆերանսի օրակարգում է Տրանսատլանտյան անվտանգության եւ ՆԱՏՕ-ի ապագան: Եվրոպական պետությունների միջեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում անվտանգությունը, Ռուսաստանի հետ հարաբերությունները, Սիրիայում ընթացող իրադարձությունները եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակը:

Կոնֆերանսին մասնակցում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայկ Պենսը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեսը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, 30-ից ավելի պետություննրի կառավարության ղեկավարաներ, 80-ից ավելի արտգործնախարներ եւ պաշտպանության նախարարներ:

Մյունխենի անվտանգության 53-րդ կոնֆերանսի շրջանակներում ծրագրվում են նաեւ Վրաստանի վարչապետի երկկողմ հանդիպումներ:

Թողնել պատասխան