Վարչապետ Կվիրիկաշվիլին նոր խորհրդական ունի

Վրաստանի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախկին ղեկավար Թեդո Ջափարիձեն նշանակվել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի խորհրդական:

«Հիմք ընդունելով Վրաստանի Աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի առաջին կետի «Ա» ենթակետը՝ Թեդո Ջափարիձեին  նշանակել Վրաստանի վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական»,- ասված է Կառավարության պաշտոնական կայքում Կվիրիկաշվիլիի ստորագրությամբ հրապարակված որոշման մեջ:

Թողնել պատասխան