Վենետիկի հանձնաժողովը չի կարող նկատառումներ ունենալ. Վոլսկի

«Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը նկատառումներ չի կարող ունենալ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին:

Նրա խոսքով, Վենետիկի հանձնաժողովի հիմնական խնդիրը և գործառույթը կայանում է տարբեր երկրներում իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվության մեջ:

«Վենետիկի հանձնաժողովի գործառույթը իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվություն տալն է, լինի դա Վրաստանը կամ որևէ այլ երկիր: Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նկատառումներ չի կարող ունենալ: Իհարկե, սպասում ենք կոնսենսուսի»,- հայտարարել է Վոլսկին:

Թողնել պատասխան