Վենետիկի հանձնաժողովի նախագահը Վրաստանի քաղաքական ուժերին հանդիպում է առաջարկում

Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջանի Բուկիկիոն պատասխանել է Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների համակարգող խորհրդի նամակին: Բուկիկիոյի պատասխան նամակը հրապարակել է «Ազատ Վրաստան» կուսակցությունը:

«Ինչպես նշել էի նախորդ անգամ, Վրաստանի քաղաքական ուժերի միջև որոշումը պետք է ընդունվի երկխոսությունների, բանակցությունների միջոցով: Դրա նպատակը համընդհանուր կոնսենսուսը պիտի լինի»,- ասված է նամակի մեջ:

Հանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ Վենետիկի հանձնաժողովը չպետք է այդ հարցում լուծում առաջարկի.

«Եթե Վրաստանի քաղաքական ուժերը հանդիպել են ցանկանում հնարավոր զիջումների քննարկման նպատակով, Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է աջակցել նման հանդիպումների կազմակերպմանը»։

Բուկիկիոն  Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններին և իշխող թիմին առաջարկել է սեպտեմբերի 6-ին մեկօրյա համատեղ հանդիպում կազմակերպել Վենետիկում:

Տեղեկացնում է interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան