Վերանորոգվել է վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի համալիրը

Ավարտվել են Վրաստանի Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերանորգման աշխատանքները։ 2015 թ․ սեպտեմբերից սկսված աշխատանքների արդյունքում կարգի են բերվել նաև համալիրի ենթակառուցվածքները:

Համալիրի վերանորոգումը ֆինանսավորել է (1,5 մլն լարի) համաշխարհային բանկն ու Վրաստանի կառավարությունը: Վրաստանի շրջանային զարգացման հիմնադրամը բարեկարգման աշխատանքներ է անցկացրել նաեւ համալիրի հարակից տարածքներում:

Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող 100 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերես ունեցող համալիրը կազմված է 20 վանքից, գտնվում է Վրաստանի 3 շրջաններում՝ Գարդաբանի, Սագարեջո եւ Սիղնաղի:

7-րդ դարում կառուցված համալիրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այն ժամանակ առ ժամանակ կռվախնձոր է դառնում Վրաստանի ու Ադրբեջանի համար,  որոնք չեն կարողանում պետական սահմանի սահմանազատում իրականացնել։

 

Թողնել պատասխան