Վերին Լարսին այլընտրանք լինելու է. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանում երկօրյա պաշտոնական այցը ամփոփելիս խոսեց Վրաստանով դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի մասին: Վարչապերտը նշեց, որ բոլոր հարցերի վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

«Այլընտրանք լինելու է, դա եւ պառոմն է (լաստանավ) եւ բազմաթիվ այլ տարբերակներ»,- այլընտրանքային ճանապարհի մասին մի քանի անգամ հնչած հարցին պատասխանեց վարչապետը: Կարապետյանը, ով նախորդ ամիս Հայաստանի տրանսպորտի նախարարին Վերին Լարսին այլընտրանք գտնելու հանձնարարական էր տվել, չանդրադարձավ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի միջոցով հնարավոր ցամաքային ճանապարհների վերագործարկմանը:

Հիցեցնենք, որ այս թեմայի շուրջ քննարկումները հատկապես ակտիվացան վրաց-ռուսական` Աբաշիձե-Կարասին ձեւաչափով վերջին հանդիպումից հետո, երբ հայտարարվեց աբխազական եւ օսական ճանապարհային միջանցքների հնարավոր վերագործարկման մասին:

Այսուհանդերձ, խոսելով Վերին Լարսից, վարչապետը նաեւ ավելացրեց. «Մենք պետք է ֆիքսենք, որ Վերին Լարսի պարագայում մեր վրաց գործընկերների կողմից ունեցել ենք բառացիորեն գործընկերային, եղբայրական վերաբերմունք: Ժամով, օրով հետեւել են, որպեսզի այդ ճանապարհը բացվի»:

Թողնել պատասխան