Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին որոշումը կընդունվի հաջորդ շաբաթ

Եվրոպայի Հարևանության քաղաքականության հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը հույս է հայտնել, որ Վրաստանի հետ վիզային ռեժիմի վերացման մասին որոշումը, ամենայն հավանականությամբ, կընդունվի հաջորդ շաբաթվա ընթացքում։ 

«Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ Վրաստանը վերջնակապես առանց վիզային ռեժիմ կստանա, քանի որ արժանի է դրան»,- հայտարարել է Հանը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթում:

Եվրոպայի Հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատարը նշել է նաև, որ Վրաստանը  քրտնաջան աշխատանք է տարել այդ ուղղությամբ. «Վրաստանը 2015-ին ստանձնած բոլոր պարտականությունները կատարել է»:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է նաև, որ մուտքի արտոնագրի ազատականացումից հետո Վրաստանը է՛լ ավելի կմոտենա եվրոպական ընտանիքին։

Եվրախորհրդարանի լիագումար նիստում Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցի շուրջ քվեարկությունը նախատեսված է փետրվարի 2-ին։

Թողնել պատասխան