Վիզայի ազատականացումը Վրաստանի համար վերջնարդյունք չէ. Կոբախիձե

«Եվրախորհրդարանի  կողմից Վրաստանի հետ վիզայի ազատականացման մասին ընդունված որոշումը  մեր երկրի համար վերջնարդյունք  չէ.  մեր հիմնական նպատակը եվրոպական կառուցներին  լիովին ինտեգրվելն է»,-Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի անդրանիկ նիստի ընթացքում հայտարարել է  խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:

Կոբախիձեն գործընկերներին շնորհավորել է վիզայի ազատականացման հետ կապված Եվրախորհրդարանի օրերս կայացրած որոշման կապակցությամբ. « Սա յուրաքանչյուր քաղաքացու ձեռքբերումն է:  Եվրախորհրդարանի որոշմամբ,  մեր քաղաքացիների համար Եվրամիության հետ կապված բոլոր բարիքները հասանելի կդառնան: Համոզված եմ, որ միասնական ուժերով այդ ամենը մոտ ապագայում ևս իրականություն կդառնա»:

Թողնել պատասխան