Վիլիամ Լահուի. Ռուսաստանը վտանգ է ներկայացնում հարեւանների համար

Վրաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի արտաքին կապերի գրասենյակի ղեկավար Վիլիամ Լահիուն Վրաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցած ազգային և տարածաշրջանային  անվտանգության հարցերի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է.

«Մենք քննարկում ենք անվտանգության իրավիճակը միջազգային հանրության ներկայությամբ և Վրաստանի կարեւորությունը դաշնակիցների և հարևանների համար տարածաշրջանային կայունության համատեքստում: Այս առումով Ռուսաստանը տարիներ շարունակ աջակցել է անջատողական շարժումներին` Վրաստանի և Ուկրաինայի դեմ` այս կերպ ցույց տալով, որ վտանգ է ներկայացնում հարևան պետությունների համար: Այսօրվա քննարկումների ընթացքում քննարկել ենք նաեւ այս խնդրի լուծման ճանապարհները»,- նշել է Վիլիամ Լահիուն:

Թողնել պատասխան