Վիկտոր Դոլիձեն հանդիպել է եվրահանձնաժողովի առաքելության ներկայացուցիչներին

Վրաստանի Եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման պետնախարար Վիկտոր Դոլիձեն հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հատուկ առաքելության ներկայացուցիչներին՝ Եվրահանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով տնօրինության վարչության պետ Մատիե Բուսկեի գլխավորությամբ: Եվրոպական կողմից հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Յանոշ Հերմանը և պատվիրակության այլ անդամներ:

Պետնախարարի գրասենյակի տեղեկատվությամբ՝ հանդիպմանը քննարկվել է 2017-2020 թթ. Եվրամիության աջակցության առաջնային ուղղությունները և ռազմավարական ծրագրերը: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները դրական են գնահատել պետնախարարի կողմից կազմակերպված 2017-2020 թթ. Եվրամիության աջակցության ծրագրի վերաբերյալ իրականացրաց խորհրդակցությունները: Վիկտոր Դոլիձեն, իր հերթին ընդգծել է շարունակական համագործակցության անհրաժեշտությունը:

Թողնել պատասխան