Վիրահայոց թեմը նշել է Համբարձման տոնը կամ Ջանգյուլումը

Վիրահայոց թեմը արդեն մի քանի տարի է, ինչ Համբարձման տոնը կամ Ջանգյուլումը վերածում է ազգային տոնակատարության: Ներկայացվում են ժողովրդական ծիսակատարություններն ու օրվա բուն խորհուրդը:   

Համբարձման տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչեւ հունիսի 3-ը: Այն  նաև անվանում են Ջանգյուլում (գյուլ` նշանակում է ծաղիկ):  Այն ավելի շատ վերագրվում է երիտասարդ, չամուսնացած աղջիկներին ու տղաներին:

Հարությունից հետո Քրիստոսը 40 օր մնում է երկրի վրա եւ երեւում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուսն իր վարդապետությունն ուսացանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք: Տոնի խորհուրդը մանրամասն ներկայացնում է սբ Գեւորգ եկեղեցու լուսարարապետ տեր Ղեւոնդ  քահանա Թոփաշյանը:

«Մեր տերը խոստացել էր, որ հարությունից քառասուն  օր հետո պետք է համբարձվեր երկինք եւ նստեր հոր աջ կողմում:  40 օրվա ընթացքում տերն այցելում էր աշակերտներին,  խաղաղություն  տարածում: Դա կարեւոր փաստերից մեկն  է. Ինչո՞ւ նա մնաց 40  օր: Թովմաս առաքյալը կասկածում էր Քրիստոսի հարությանը: Այդ իսկ պատճառով տերը 40 օր շարունակ ոչ միայն եկավ նրանց տեսոության, այլեւ ընթրեց  նրանց հետ: Անշուշտ,  նա ուտելու կարիք չէր զգում, սակայն այդպիսով ապացուցեց, որ նա նույն մարմնով գտնվում է իրենց հետ միասին:  40-րդ օրը Հիսուսը նստեց իր հոր  աջ կողմում:  Իսկ ահա հիսուներորդ օրը մենք սպասում ենք Քրիստոսի էջքը առաքյալների վրա»: 

Համբարձման տոնից մեկ օր առաջ, հարսներն ու աղջիկները յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր,  յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար էին հավաքում: Դաշտերից ու այգիներից ծաղիկներ էին հավաքում  և փնջեր կապում: Ջուրը կուլայի մեջ էին լցնում, յուրաքանչյուր աղջիկ դրա մեջ իր իրերից էր գցում, և գեղեցիկ ծաղիկներով զարդարում այն:

Միջոցառման կազմակերպիչ Հայարտուն կենտրոնին կից գործող սբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի ուսուցչուհի Օկսանա Շարոյանը խոսեց միջոցառման մասին.

«Չգիտես թե ինչու` տարիների ընթացքում վերացել է Ջանգյուլումը նշելու ավանդույթը: Այժմ  մենք փորձում ենք մեր միջոցառման միջոցով ժողովրդին տեղեկացնելմեր ավանդույթների մասին`  վերականգնելով դրանք»:

Հինգշաբթի առավոտյան Ջանգյուլումի մասնակիցները տնետուն էին շրջում, տանտիրուհուն, հարսին կամ աղջկան նվիրում էին ծաղկեփունջ` իրենց սրտի խոսքն են ասում, նրանցից ստանալով բաժին:  Ընտանիքի անդամները նաև մի-մի իր էին գցում կուլայի մեջ` վիճակահանությանը մասնակցելու համար:

Լուսնկարը` Յուրա Ակուլյանի

Թողնել պատասխան