Վիրահայոց թեմի երեք երգչախմբեր մեկնեցին փառատոնի

2017 թվականի սեպտեմբերի 25-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի բացման արարողությունը:

«Երգում ենք Կոմիտաս» փառատոնին մասնակցում են 12 երկրներից ժամանած երգչախմբեր և մենակատարներ:

Վիրահայոց թեմը, նախկինի նման այս տարի ևս իր մասնակցությունն է բերում համահայկական փառատոնին: Դեռևս սեպտեմբերի 24-ի երեկոյան Երևան մեկնեց թեմի Բաթումի քաղաքի Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի «Աղբյուր» երգչախումբը խմբավար Ռուզաննա Օվանիսյանի և տեղի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի առաջնորդությամբ:

Իսկ հոկտեմբերի 26-ին փառատոնի մեկնեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը՝ խմբավար Մարիա Աբուլյանի և դաշնակահար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ և Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախումբը՝ խմբավար Սվետլանա Տատոևայի գլխավորությամբ:

Երգչախմբերի մասնակցությունը համահայկական փառատոնին համակարգում է Թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը:

Վիրահայոց թեմի երեք երգչախմբերը ելույթներով հանդես կգան Վանաձորում և Գյումրիում և Երևանում, ինչպես նաև արժանացել են փառատոնի փակմանը նվիրված գալա-համերգին հանդես գալու պատվին:

Արտատպված է armenianchurch.ge

Թողնել պատասխան