Վոլսկի. ՍԴ որոշումը երկիրը փրկել է քաղաքական ճգնաժամից

«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Գիա Վոլսկին համոզված է, որ Սահմանադրական դատարանի ղեկավար Գիորգի Պապուաշվիլիի հնչեցրած մեղադրանքները, դատավորների հանդեպ ճնշում գործադրելու օրինակ չի կարելի որակել: Ինչպես Վոլսկին է հայտարարել լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում, Սահմանադրական դատարանի ընդունած որոշմամբ փրկվել է երկիրը քաղաքական ճգնաժամից: interpressnews.ge-ի հաղորդմամբ, Վոլսկին չի բացառում նաեւ, որ Պապուաշվիլիի մեղարանքները «Օդեսայից ստացված հրահանգների իրականացման հետ են կապված»:

«Հուլիսի 20-ին Սահմանադրական դատարանը, ձայների չնչին տարբերությամ որոշում է ընդունել, որը համաձայն չի բավարարվել Միացյալ ազգային շարժում կուսակցության հայտը (խոսքը վերաբերում է մեծամասնական ընտրակարգի փոփոխության վերաբերյալ հայտին): Այս որոշումը փրկեց երկիրը հնարավոր քաղաքական քաոսից: Հենց սրանից հետո Գորգի Պապուաշվիլին հանդիպեց վարչապետին, որին ասել է, որ այս հարցի լուծումը կառավարության ղեկավարի որոշելիքն է: Գոյություն ունի նաեւ տեսակետ, որ Սահմանադրական դատարանի այն 4 դատավորները, ովքեր փաստացի աջակցում էին Վրաստանում քաոսային իրավիճակ ստեղծելուն, հետաքննության համար որոշակի դժվարություններ կստեղծեն: Այսպես թե այնպես, Դատախազությունը հանրությանը ճշգրիտ պատասխան է տալու խնդրի վերաբերյալ» հայտարարել է Գիա Վոլսկին:

Թողնել պատասխան