Վրաստանը` ազատ մամուլի հարցում տարածաշրջանում առաջատարն է. «Freedom House»-ի եզրակացությունը

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազամերպությունը հրապարակել է ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ զեկույցը, որի համաձայն Կովկասյան տարածաշրջանում Վրաստանը միակ երկիրն է, որտեղ մամուլը մասամբ «մասամբ ազատ» է: Read more…

Հարցման արդյունքում 100 հնարավորից Վրաստանը հավաքել է 49 միավոր, ընդ որում` 100-ը` վատագույն ցուցանիշն է: Կազմակերպությունը Վրաստանում գոյություն ունեցող `իրավական մթնոլորտը գնահատում է 13 միավոր, քաղաքականը`20, տնտեսականը` 16:

Ադրբեջանը 89 միավորով զբաղեցնում է 189-րդ տեղը, Ռուսաստանը`83 միավորով 176-րդ, Թուրքիան 71 միավորով 156-րդ տեղը և Հայաստանը` 63 միավորով 139-րդ տեղը: Վրաստանի հիշյալ հարևանները նույնպես «անազատ» մամուլ ունեցող երկրների շարքում են:

Թողնել պատասխան