Վրաստանը բավականին փշոտ ճանապարհ է անցել. Կվիրիկաշվիլի

«Վրաստանը բավականին փշոտ ճանապարհ է անցել, սակայն հպարտ ենք, որ մեր երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում»,-կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ նախապես շնորհավորելով Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ:

Ըստ Վարչապետի՝ պետք է ամեն բան անեն, որպեսզի երկիրը դառնա քաղաքակիրթ աշխարհի լիիրավ անդամ:

«Կարծում ենք, որ երկրի բռնած ուղին շատ հետևողական կհասցնի մեր նպատակին, որի համար բազում մարդիկ իրենց կյանքն են տվել և հայրենիքի համար զոհաբերել են իրենց համար ամենաթանկ բաները: Մենք անպայման կհասնենք նրան, որ Վրաստանը կդառնա եվրոպական ընտանիքի անդամ»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան