Վրաստանը դատապարտում է Հյուսիսային Կորեայի գործողությունները

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կիսում է Կորեայի հարցով միջազգային հանրության անհանգստությունը և նույնպես համարում, որ նման գործողությունները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունության պահպանմանը:

Արտգործնախարարության հայտարարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր անհանգստությունն է հայտնում Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության կողմից միջազգային պատասխանատվության և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի, այդ թվում 2016 թվականի նոյեմբերի 30-ի «2321» բանաձևի խախտման կապակցությամբ և դատապարտում է 2017 թվականի մարտի 6-ին Փհենյանի կողմից իրականացված բալեստիկ հրթիռների հերթական փորձարկումը:

Վրաստանը, որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի և միջուկային փորձարկումների արգելման պայմանագրի անդամ երկիր, կիսում է միջազգային հանրության  անհանգստությունը: Նման գործողությունները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունության պահպանմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան