Վրաստանը դատապարտում է ՌԴ-ին՝  Աբխազիայի հետ միացյալ զորքեր ստեղծելու համար

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դատապարտել է Ռուսաստանի պետդումայի կողմից Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի հետ միացյալ զորքերի ստեղծման մասին համաձայնագրի վավերացման ցանկությունը:

Մարգվելաշվիլիի խոսքով, Ռուսաստանն այս քայլով փորձում է օրինականացնել իր զորքերի տեղակայումը  Աբխազիայում:  Վրաստանի նախագահը դիմել է  միջազգային հանրությանը՝ կոչ անելով  արժանի արձագանք տալ Ռուսաստանի այդ քայլերին: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

Հիշեցնենք, որ  Աբխազիան և Ռուսաստանը ստորագրել են համագործակցության և ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը ենթադրում է նաև ՌԴ և Աբխազիայի զինված ուժերի միացյալ զորքերի ստեղծում։

Թողնել պատասխան