Վրաստանն իրանցիների համար ամենացանկալի զբոսաշրջային ուղղություններից է. Մունեզան

Վրաստանն իրանցիների համար ամենացանկալի զբոսաշրջային ուղղություններից է: Այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ, մշակութային ժառանգության, արհեստի և տուրիզմի կազմակերպության ղեկավար Ալի Ասղար Մունեզանը:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Մունեզանի հետ հանդիպել է Չինաստանում անցկացվող ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության 22-րդ Գլխավոր ասամբլեայի ընթացքում:

Կողմերը խոսել են Վրաստանի և Իրանի պատմական սերտ կապերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են տարբեր ոլորտներում իրականացվող համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության 22-րդ Գլխավոր ասամբլեան Չինաստանում մեկնարկել է սեպտեմբերի 11-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 16-ը:

Միջոցառմանն ընդգրկված է ավելի քան 1500 մասնակից աշխարհի 150 երկրներից:

Ջանելիձեն հանդիպումներ է ունեցել նաև չինացի գործընկերների հետ և խոսել երկու երկրների ժողովուրդների միջև կապերի պահպանման կարևորության մասին:

Թողնել պատասխան