Վրաստանը խստացնում է կիբեր սպառնալիքների դեմ պայքարը

Վրաստանն ու  Լիտվան առաջիկայում կիբերանվտանգության  խումբ կհիմնեն: Նպատակը`  տեղեկատվական ու կիբեր սպառնալիքներից ապահովագրումն է:

Վրաց-լիտվական խմբի կազմում  կներգրավվեն ոլորտի փորձագետները:

Հարցը քննարկվել է ապրիլի  11-ին երկու երկրների կիբեր անվտանգության հարցերով զբաղվող պետական մարմինների համատեղ նիստում:

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև  2008թ. ռուս-վրացական պատերազմի ընթացքում, դրանից առաջ և հետո  պաշտպանական համակարգերի դեմ կիրառված  տեղեկատվական և  կիբեր սպառնալիքներին:  Տեղեկացնում է Agenda.ge-n:

Թողնել պատասխան