Վրաստանը կհյուրընկալի բրիտանական «Jamiroquai» խմբին

Բրիտանական «Jamiroquai» խումբը կմասնակցի «Blach Sea Jazz Festival» փառատոնին, որը հուլիսի 27-30-ը տեղի կունենա Բաթումում քաղաքում։   

Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ թվով 11-րդ փառատոնը կանցկացվի Սև ծովի  ափին՝ Բաթումիի բուլվարի տարածքում։ Արդեն ավանդական դարձած երաժշտական փառատոնին այս տարի ևս հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք երգիչներ ու խմբեր:

JAMIROQUAI խմբից զատ, ելույթներով հանդես կգա Joss Store-ը, De La Soul-ը,  Mr Robots-ը, «CORY HENRY AND THE APOLSTLES»-ը: Վերջինիս կատարմամբ  էլ  կմեկնարկի ջազ- փառատոնը:

Տոմսերի վաճառքը կսկսվի մարտի 27-ի առավոտյան:  Փառատոնի առաջին համերգը տեղի կունենա հուլիսի 28-ին,  ժամը` 19:00-ին:

Թողնել պատասխան