Վրաստանը նախապատրաստվում է վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություններին

ԱՄՆ-ի  և ՆԱՏՕ-ի զինվորական պատվիրակությունը  այցելել է  Բաթումիի ծովային նավահանգիստ: Ինչպես հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, Եվրոպայում ԱՄՆ ԶՈՒ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ Բեն Հոջեսի գլխավորած պատվիրակությանը  Բաթումիի միջազգային օդանավակայանում դիմավորել է  Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն:

Օդանավակայանից պատվիրակությունը շարժվել է  Բաթումիի նավահանգիստ եւ ծանոթացել դրա ենթակառուցվածքային հնարավորություններին, որով ամերիկյան ռազմական տեխնիկան կհասցվի Վրաստան:

Ամերիկյան ռազմական տեխնիկան Վրաստան է բերվելու  մայիսին նախատեսված` «Արժանի գործընկեր» համատեղ վարժանքներն անցկացնելու նպատակով:

Թողնել պատասխան