Վրաստանը ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հռչակագիր է ստորագրել

Վրաստանի խորհրդարանի քաղաքական ուժերը, երկրի` ՆԱՏՕ-ին ինտեգրվելուն աջակցող փաստաթղթուղթ են ընդունել: Վրաստանի օրենսդիրի հավանությանն արժանացած հռչակագրում ասված է, որ փաստաթուղթը ստորագրողները, չնայած միմյանց միջեւ ունեցած քաղաքական տարակարծություններին, միասնական դիրքորոշում ունեն Վրաստանի ինքնիշխանության եւ անկախության հարցում: «Վրաց ժողովուրդը միասին կկառուցի եվրոպական ժողովրդավարություն, ինչը կիրականացվի երկրում մարդու ազատությունների, տնտեսական պոտենցյալի եւ անվտանգության ապահովմամբ: Վրաստանը ցանկանում է կարեւոր դեր խաղալ Եվրատլանտյան հանրության շրջանում` այս համայնքում կոլեկտիվ անվտանգության, ժողովրդավարության եւ բարեկեցության իր սեփական ներդրումը ունենալով: Մեր երկրի մի մասը օկուպացված է Ռուսաստանի կողմից, որը իր կողմից վերահսկվող սուբյեկտները անկախ է ճանաչել: Վերջին 25 տարիների ընթաքում Ռուսաստանի ագրեսիայի պատճառով եւ 2008 թվականին Վրաստան ներխուժելու արդյունքում 100 հազարավոր քաղաքացներ գաղթական են դարձել: Մենք գտնվում ենք տարածքային հակամարտություններով լի տարածաշրջանում, որը աշխարհագրական տեսանկյունից մոտ է ներկայում ընթացող ռազմական մի շարք հակամարկությունների»- ասված է հռչակագրում:

Փաստաթուղթը ստորագրողները նշում են, որ Վրաստանը բարիդրացիական հարաբերությունների, ազատ առեւտրի, երկխոսության եւ հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման կողմակից է: «Մենք սպասում ենք լիարժեք աջակցություն եւ օգնություն տրանսատլանտյան հանրության մեր գործընկերներից, որպեսզի Վրաստանը կարողանա ամբողջապես ինտեգրվել Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին եւ այլ Եվրաատլանտյան այլ ինստիտուտներին»-  ասված է հռչակագրում:

Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի նախագահը, վարչապետը եւ Խորհրդարանի խոսնակը, ինչպես նաեւ «Վրացական երազանք», «Հանրապետական», «Պահպանողական», «Ազգային ֆորում», «Ազատ դեմոկրատներ» եւ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունները:

Թողնել պատասխան