Վրաստանը ՆԱՏՕ-ի կարևորագույն գործընկերներից է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն  իր ամենամյա հաշվետվության մեջ Վրաստանը դաշինքի կարևոր գործընկերներից մեկն է համարել։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը:

Մարտի 13-ին հրապարակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի 2016թ․ հաշվետվությունը, ինչն ամփոփում  է անցյալ տարի դաշինքի կողմից իրականացրած աշխատանքը: Փաստաթղթում անդրադարձ կա  աշխարհաքաղաքական իրադարձություններին, դաշինքի առջեւ ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին:

Վրաստանի Արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝  կարևորագույն այս փաստաթղթում Վրաստանը հիշատակվում է մի քանի անգամ։  Նշված է, որ Վրաստանը դաշինքի  «ասպիրանտ երկիրն» է, որը կարեւոր դերակատարություն ունի ՆԱՏՕ-ի  գլխավորությամբ  իրականացվող տարբեր խաղաղապահ առաքելություններում:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր  քարտուղար  Յանս Ստոլտենբերգը պաշտոնական  հաշվետվության մեջ  նշում է նաև, որ  ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը կառույցի հիմնական  սկզբունքն է, որը  հաջողությամբ է իրականացվում:

Զեկույցում  առանձնացված է  հատկապես ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների փաթեթը, որի իրականացումը աջակցում է  ՆԱՏՕ-ին անդամակցելու  Վրաստանի ձգտմանը։

Ամբողջական հաշվետվությանը կարող եք ծանոթանալ  այստեղ։

Թողնել պատասխան