Վրաստանը չունի իրավապահների հանցագործությունները հետաքննելու արդյունավետ մեխանիզմ․ HRW

Վրաստանը չունի անկախ ու արդյունավետ մեխանիզմ, որը թույլ կտա հետաքննել իրավապահների իրականացրած հանցագործությունները: Այս մասին նշված է միջազգային իրավապաշտպան Human rights watch կազմակերպության հրապարակած հաշվետվությունում:

Human rights watch-ի գնահատմամբ, նույնիսկ այն դեպքում, երբ հետաքննություն է սկսվում, ընտրվում են առավել թեթև հոդվածներ, որոնք ավելի մեղմ պատժամիջոցներ են նախատեսում: Օրինակ ծառայողական իրավասությունների չարաշահման մեղադրանքով դատավճիռ շատ հազվադեպ է ընդունվում:

Բողոքարկող կողմին հաճախ չի տրվում տուժողի կարգավիճակ, ինչը նրան զրկում է հետաքննության մանրամասներին ծանոթանալու հնարավորությունից:

Human rights watch-ը նշում է, որ 2016 թվականի նոյեմբերից մինչև հաշվետվությունը կազմելու պահը, «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիան» կտտանքի ու անպատշաճ վերաբերմունքի մեղադրանքով 25 հայտ է ընդունել, որոնցից 20-ը իրականացվել է ոստիկանի կողմից, 5-ը՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակցի։

2014 թվականից մինչև հաշվետվության կազմելու պահը դատախազությունը օմբուդսմենի պահանջով հիշյալ փաստերով 63 գործ է հարուցել: Հատկանշական է, սակայն, որ հետաքննության արդյունքում ոչ մի իրավապահ քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

Հաշվետվությունը հրապարակել է Human rights watch-ի վրաստանյան գրասենյակը:

Թողնել պատասխան