Վրաստանը պատրաստ է բանակցությունների տարածք տրամադրել Ղարաբաղյան համակամարտության կողմերին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններիրին առաջարկել է Վրաստանում բանակցություններ անցկացնել`Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով` գրում է  «News Georgia»-ն`   հղում անելով վրացական «GDS» հեռուսատընկերությանը: 

«Այս հակամարտությունը կարող է բացասական ազեցություն ունենալ ողջ տարածաշրջանի անվտանգության վրա, մենք գիտակցում ենք ` ինչքան կարևոր  է Լեռնային ղարաբաղում խաղաղություն պահպանելը, դրա համար մենք պատրաստ ենք Վրաստանը տրամադրել` որպես խաղաղ բանակցություններ վարելու տարածք, մենք ուրախ ենք, որ վերջին ժամանակներս հակամարտության գոտում դեէսկալիացիայի  նշաններ կան,  հույս ունենք, որ հակամարտությունը լուծվելու է խաղաղ ճանապարհով»,- Ստրասբուրգում ելույթի ժամանակ ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ապրիլի 2-ին հայտարարել են  հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին: Երկու կողմն էլ նշել է, որ հակառակորդի կողմից գնդակոծվել են  նաև խաղաղ բնակավայրերը: ապրիլի 5-ին` Մոսկվայում, կրակը դադարեցնելու մասին  պայմանավորվածոթյուն է ձեռք բերվել:

Թողնել պատասխան