Վրաստանը պետք է գրավիչ դառնա օսերի և աբխազների համար. Զվիադ Ձիձիգուրի

«Այն ինչ տեղի է ունենում Աբխազիայում, Աբխազիայի շահերից չի բխում»,- նման հայտարարություն է արել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Զվիադ Ձիձիգուրին: Վերջինս Աբխազիայում տեղի ունեցող իրադարձությունները կարևոր է որակում` նշելով, որ Վրաստանը չպետք է խառնվի այդ գործընթացներին:

«Այն ինչ տեղի է ունենում Աբխազիայում, իհարկե կարևոր է մեզ համար, սակայն մենք չենք կարող և չպետք է խառնվենք այդ գործընթացներին: Աբխազիայի մեր քույրերի և եղբայրների մոտ կամաց-կամաց միտք է ձևավորվում, ըստ որի՝այնտեղ ընթացող գործընթացները իրենց օգտին չեն: Մենք պետք է այնպես անենք, որ Վրաստանը օրինակելի երկիր դառնա մշակույթով, տնտեսությամբ ու քաղաքականությամբ, այս կերպ գրավիչ դառնալով աբխազների և օսերի համար»,- հայտարարել է Ձիձիգուրին:

Թողնել պատասխան