Վրաստանը սկզբում հաստատել, ապա չի ներկայացել «Անակոնդա-2016»-ին

Վրաշավան պաշտոնական բացատրություն է սպասում Վրաստանից` Լեհաստանում անցկացվող «Անակոնդա -2016» զորավարժությունների բացակայության համար:

Ըստ տեղական լրատվամիջոցների` այս մասին հայտարարել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության մամուլի քարտուղար Պյոտր Վլատեկը. «Վրաստանը հրավիրված էր, բայց նրանք չեն ժամանել: Մենք սպասում ենք պաշտոնական դիրքրորշման», — ասել է նա: Նախօրեին  «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը տեղեկություն է տարածել, որ ըստ ոչ պաշտոնական տվյալի, որ ստացվել է վրաց դիվանագիտական շրջանից, զորավարժություններն  չմասնակցելու հորդորը  եղել է Բրյուսելից, պատճառը` որպեսզի էլ ավելի չնյարդայնացել Մոսկվային` ՆԱՏՕ-ի Վարշավյան  վեհաժողովից առաջ, որտեղ Վրաստանին հնարավոր է տրվի հյուսիսատլանյան դաշինքի ասոցացված գործընկերոջ կարգավիճակ: Սակայն ինչպես հայտնել է «Ռադիո Լեհաստանը», Լեհաստանի պաշտպանության նախարարությունից հերքել են տեղեկությունն այն մասին, թե ՆԱՏՕ-ն է կոչ արել Վրաստանին` զերծ մնալ զորավարժություններին մասնակցելուց, այլ պատճառը երկու զինծառայողի` ջրծաղիկով վարակվելն է, ինչի համար երկրի գերագույն շտաբը որոշում է  կայացրել  չմասնակցել` վարակի տարածումը կանխելու նպատակով:

Թողնել պատասխան