Վրաստանը տարածաշրջանի, արևելքի և արևմուտքի կենսական շահերի խաչմերուկում է. Կվիրիկաշվիլի

«Հույս ունենք, որ Ռուսաստանի հետ երկխոսության պահպանմամբ, վերջինս կհամոզվի, որ Հարավային Կովկասի կայունությունը բխում է տարածաշրջանի շահերից»,- նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ով մասնակցում է Թբիլիսիում տեղի ունեցող Հարավային Կովկասի անվտանգության չորրորդ համաժողովին:

Վրաստանի ռազմավարական և միջազգային հարաբերությունների հետազոտական հիմնադրամի և Ռազմավարական քաղաքականության ինստիտուտի նախաձեռնությամբ անցկացվող համաժողովին վարչապետը ելույթ է ունեցել՝ խոսելով տարածաշրջանային և գլոբալ քաղաքականությունում Վրաստանի դերի մասին: Կվիրիկաշվիլիի խոսքերով, Վրաստանը տարածաշրջանի, արևելքի և արևմուտքի կենսական շահերի խաչմերուկում է:

Թողնել պատասխան