Վրաստանը ցավակցել է ԱՄՆ-ին` Օռլանդոյի ողբերգության առիթով

Վրաստանը միանում է  աշխարհին` ցավակցելով  ԱՄՆ  Օռլանդոյի գիշերային ակումբում ահաբեկչության զոհ դարձածների ընտանիքներին:

Հունիսի 13 -ին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հատուկ նամակ է հղել  ԱՄՆ  կառավարությանը, որում իր խորին ցավակցությունն է հայտնել  Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում տեղի ունեցած  ահաբեկչական գործողությունների համար:

Հարձակումը տեղի էր ունեցել կիրակի առավոտյան`  միասեռականների գիշերային ակումբում: Հանցագործը սպանել է    49 մարդու, ակումբի    53  այցելուներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

«Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը  դատապարտում  է ցանկացած ձևի և դրսևորման   բռնությունը,  դաժանությունն ու ծայրահեղականությունը»,- նշված է ԱԳՆ-ի  նամակում:

8aa2544192466cf6e792d2a99e741a01__1920xՕռլանդոյի գիշերային ակումբում տեղի ունեցածը  գնահատվել է որպես  ահաբեկչական գործողություն,  որի հեղինակը աֆղանական ծագումով  ԱՄՆ-ի քաղաքացի  29- ամյա Օմար Մատինն է: Վերջինս սպանվել է  ոստիկանների կողմից: Տեղեկացնումէ  http://agenda.ge/:

Թողնել պատասխան