Վրաստանը փոխում է անօդաչու թռչող սարքերի շահագործման կարգը

Վրաստանը փոխում է անօդաչու թռչող սարքերի շահագործման կարգը: Կարգավորումների նոր փաթեթի վրա աշխատում է Էկոնոմիկայի նախարարության քաղավիացիայի վարչությունը: Ըստ նախնական տվյալների՝ անօդաչու թռչող սարքերի (դրոն) տերերը պարտավորվում են անցնել առանձին գրանցում և լիցենզավորում:  Հատուկ թույլտվություն ստանալուց հետո միայն  դրոնը 120 մետր բարձրացնելու հնարավորություն կունենան:

Թռչող սարքի շահագործման նոր կարգն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա սեպտեմբերին: Գրանցումը կսկսվի նոյեմբերի մեկից: Դրոն շահագործողները կարող են իրենց առաջարկություններն ու նկատառումները ներկայացնել մինչև այս շաբաթվա ավարտը՝  flightstandards@gcaa.ge  էլէկտրոնային հասցեով:

Թողնել պատասխան