Վրաստանը և Սերբիան աշխատում են վիզային ռեժիմի չեղարկման ուղղությամբ

Վրաստանի արտգործնախարարը Բելգրադում քննարկել է Սերբիայի հետ վիզայի ազատականցման հարցը:

Միխեիլ Ջանելիձեին ընդունել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ինչպես նաև նրա սերբ գործընկեր Իվիցա Դաչիչը: Այս մասին տեղեկատվություն կա Վրաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում: Վրաստանի արտգործնախարարը մասնակցել է Սերբիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, փոխանցել Վրաստանի կառավարության ղեկավարի շնորհավորական նամակը: Պաշտոնական հանդիպումների ընթացքում խոսվել է վրաց-սերբական  երկխոսության, միջխորհրդարանական համագործակցության, մշակութային կապերի, ինչպես նաև մարդկային հարաբերությունների ակտիվացման մասին:

Տնտեսական հարաբերությունների խորացման նպատակով մոտ ապագայում ծրագրված է միջկառավարական  երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի ստորագրում: Կողմերը նշել են նաև զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև Թբիլիսիի և Բելգրադի միջև ուղիղ ավիաչվերթերի իրականացման  անհրաժեշտության մասին:  Այս համատեքստում, սերբական կողմի նախաձեռնությամբ ընդգծվել է երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացման մասին:

Սերբիան և Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ ունեն 1995-ի հունիսի 26-ից: Վրաստանի արտաքին գերատեսչությունը համարում է, որ երկու երկրների հարաբերությունները ակտիվ են, սակայն տնտեսության  և մշակույթի ոլորտներում զարգացման ներուժ կա:

Լուսանկարը՝ Վրաստանի ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան