Վրաստանը 2016-ի ընրություններին նոր ստանդարտով է գնում. Մարգվելաշվիլի

« Վարշավայի գագաթնաժողովը մեկ  քայլ առաջ էր: Մեր առաջընթացը արագ չէր, սակայն, այն կանգ  չի առել»: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին` Թբիլիսիում բացված «Եվրոպայի փոփոխվող  աշխարհառազմավարական լանդշաֆտը  Վարշավայի գագաթնաժողովից հետո» համաժողովի ժամանակ:

Երկրի ղեկավարի խոսքով` Վրաստանը շատ բանի է հասել, ավելացրել է  երկրի պաշտպանունակությունը, մասնակցում է տարածաշրջանի կայունության շուրջ ընթացող քննարկումներին:

Խոսելով ԵՄ հետ վիզայի ազատականացման մասին` Մարգվելաշվիլին նկատել է, որ այդ գործընթացի ձգձգումը կապված է ԵՄ-ում առկա խնդիրների հետ:   Այդուհանդերձ  նախագահը հույս է հայտնել, որ մոտ ապագայում  Վրաստանը  կստանա վիզայի ազատականացում, կունենա ավելի ծանրաբեռնված եվրոպական օրակարգ:

Գիորգի Մարգվելաշվիլին իր ելույթում անդրադարձել է նաև ներքաղաքական իրադարձություններին, մասնավորապես  առաջիկա խորհրդարանական ընտրություններին:  Նա կոչ է արել  2016 թ.  ընտրություններին գնալ  ընտրական նոր ստանդարտով.

«Մենք պետք է նոր  չափանիշներ կիրառենք այս ընտրություններում.  այդպիսով  ընտրություն  անենք  ոչ թե ինչ- որ մեկի դեմ, այլ ինչ -որ մեկին ընտրելու համար: Մենք ուզում ենք   եվրոպական քաղաքական լանդշաֆտին անցնել…», -հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:

Նա  կարևորել է նաև  2012թ.-ի խորհրդարանական ընտրությունները, դրանում   ներդրված ժողովրդավարական ջանքերը:

«Մենք արդեն կարևոր փորձ ունենք այս հարցում: Առաջիկա ընտրությունները եվս պետք է անցկացվեն  եվրոպական չափանիշերին  համապատասխան: Մենք  դիտորդներին կոչ ենք անում  մեծ ուշադրությամբ հետևել  այս գործընթացին: Մեզ դա  կօգնի  երկրում անցկացնել ժողվրդավարական  ընտրություններ»:

Թողնել պատասխան